Ավելին Մեր մասին

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ԱԼՅԱՆՍ ՍՈԼՅՈՒՇՆՍ» ՓԲԸ-ն ՀՀ-ում հիմնադրված ընկերություն է։ Մեր Ընկերությունը համապարփակ ինտեգրատոր է, որն իրականացնում է լայնածավալ առողջապահական ծրագրեր բժշկական ճարտարագիտության, կանխարգելիչ բուժման հաստատությունների և հիվանդանոցների շինարարության ոլորտում:

Մենք հավատում ենք, որ ժամանակակից առողջապահությունը բարդ համակարգ է, որը ներառում է գիտության և կլինիկական պրակտիկայի վերջին ձեռքբերումները, ժամանակակից բժշկական լուծումները և նորարարական բարձր տեխնոլոգիական սարքավորումները:

Մենք գիտենք, որ ժամանակակից հիվանդանոցի ստեղծումը համապարփակ գործընթաց է, որը պահանջում է առաջադեմ բժշկական և ինժեներական տեխնոլոգիաների կիրառում և արդյունավետ կառավարում։

ԱԼՅԱՆՍ ՍՈԼՅՈՒՇՆՍ-ը կատարում է նաև նախագծային և ինժեներական համալիր աշխատանքների ողջ տեսականին` կիրառելով բժշկական ճարտարագիտության արդի միջազգային ձեռքբերումները` հիմնված նորագույն և տեխնոլոգիական լուծումների վրա:

ԱԼՅԱՆՍ ՍՈԼՅՈՒՇՆՍ -ը երաշխավորում է պրոֆեսիոնալ, բարձրակարգ սպասարկում՝ անհատական մոտեցմամբ։ Մեր անձնակազմը հավատարիմ է տրամադրելու դրական սպասարկման փորձ՝ բանիմաց մասնագիտական աջակցությամբ մեր հաճախորդների հետ մեր փոխգործակցության բոլոր ասպեկտներում: